«Արևելք». Սիրիահայ թեկնածուն հաղթելու հույս ունի
Սիրիայի խորհրդարանական ընտրություններում սիրիահայ լրագրող Երատո Գրիգորյանն իր թեկնածությունն է առաջադրել: «Արևելք» պարբերականի հետ զրույցում նա հույս է հայտնել, որ ձայների ջախջախիչ մեծամասնությամբ կկարողանա այդ երկրի օրենսդիր մարմին հասնել:
«Այս ամենածանր ու տագնապալի օրերին որոշել եմ ամեն գնով զորավիգ կանգնել սիրիական հայրենիքին»,-ասել է նա:
Սիրիայի պետական հեռուստաընկերությունում աշխատող, Դամասկոսում ապրող լրագրողը որևէ քաղաքական ուժի չի անդամակցում, իր առաջադրումն էլ որակել է որպես անկախ նախաձեռնություն:
Խոսելով առաջադրված մյուս հայ թեկնածուների մասին, լրագրողը նշել է, որ այս պահին խորհրդարանական ընտրություններում առաջադրված է հինգ դամասկոսահայ ու 15-ից ավելի հալեպահայ:
Նա նշել է, որ ինքն ու «Հայ-արաբական միջազգայաին իրավական խորհուրդ»-ի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը դաշնակիցներ են:
Հիշեցնենք, որ Սիրիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու ապրիլի 13-ին:
Մամրամասները՝ ակզբնաղբյուր կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայի խորհրդարանական ընտրություններին Դամասկոսից առաջադրվել է 3 հայ թեկնածու
- Սիրիայի խորհրդարանական ընտրություններին առաջադրվել են հայ թեկնածուներ
- Ասադը նշանակել է Սիրիայում խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան