Վարչապետը՝ լրագրողներին. «Մի մտահոգվեք իմ համար»
ԱԺ-ում այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ և որտեղ է իրեն տեսնում Հովիկ Աբրահամյանը 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:
«Պետք է ապրենք մինչև 2017 թվականը, հետո կտեսնենք: Մեր տանը անպայման, մնացածն արդեն կորոշենք միասին»,-կատակելով պատասխանեց նա:
Լրագրողներից մեկը նշեց, որ ըստ տարածված տեղեկությունների, խորհրդարանական ընտրություններից հետո փորձ է արվելու Աբրահամյանին դուրս թողնել կառավարման համակարգից:
«Դուք ըտենց բա՞ն եք նկատել: Կարծում եմ, որ նման որևէ փաստ չունեք: Եվ դուք մի մտահոգվեք ինձ համար, շատ շնորհակալ եմ, իհարկե, որ մտահոգվում եք, բայց մի մտահոգվեք»,-ասաց կառավարության ղեկավարը:
Նա լրագրողներին ասաց իր ու երկրի նախագահի միջև հակադրություններ չփնտրել. «Չկա հակադրություն և չի կարող լինել: Ուղղակի ավելի լավ գործերով պիտի զբաղվեք»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին