«Հայկական վերածնունդ»-ը Թալինի ընտրություններում թեկնածու կառաջադրի
«Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհուրդը որոշում է կայացրել մասնակցել Թալին քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին: Կոսակցության մամուլի ծառայության հաղորդմամբ, Թալինում քաղաքապետի թեկնածու կառաջադրեն «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Գուրգեն Հայկազի Գրիգորյանին:
««Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր հանձնառությունն է արտահայտում Թալինի քաղաքապետի ընտրությունները ազատ, արդար և թափանցիկ անցկացնելու գործում` այս հարցով համագործակցության կոչ անելով խնդրով շահագրգիռ քաղաքական ուժերին , քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին, ԶԼՄ-ներին և անհատներին»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Այս պահին Թալինում առաջադրված միակ թեկնածուն գործող քաղաքապետ Սարգիս Արամյանն է:
Ավելի վաղ կուսակցությունը հայտարարել էր, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելու է Արթուր Միսակյանի թեկնածությունը:
Հրազդանում այս պահին առաջադրված է երեք թեկնածու՝ գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից Սասուն Միքայելյանը, անկուսակցական Վաղարշակ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց Ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի մի շարք համայնքներում: Առաջադրումնեը մեկնարկել են մարտի 13-ից: Առաջադրումների ժամկետը կավարտվի մարտի 18-ին ժամը 18-ին:
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մարտի 30-ին և կշարունակվի մինչև ապրիլի 15-ը: Թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև ապրիլի 7-ը՝ ժամը 18:00-ն:
Հարակից հրապարակումներ`
- Թալինում առայժմ առաջադրված է մեկ թեկնածու
- ԿԸՀ-ն բաշխել է հերթական ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոններ
- Լոռու փոխմարզպետն առաջադրվել է Սպիտակի քաղաքապետի թեկնածու
- Հրազդանում արդեն երեք առաջադրված թեկնածու կա
- Արթուր Միսակյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է Լևոն Դոխոլյանը
- Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետը քաղաքը «չի հանձնի» Սասուն Միքայելյանին. «Ժամանակ»
- Սասուն Միքայելյանը մասնակցելու է Հրազդանի քաղաքապետի ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան