ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը դաշինք կկազմեն. «Առավոտ»
«Առավոտ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը բանակցություններ է վարում ՕԵԿ խմբակցության հետ: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ ՀԱԿ-ում քննարկում են 2017-ի ընտրություններին ընդառաջ վերածնված ՕԵԿ-ի՝ «Հայկական վերածնունդի» հետ դաշինք կազմելու տարբերակը:
«Ի դեպ, ուշագրավ է, որ ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը բանակցություններ են վարում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջոցով: Նիստերի դահլիճում պատգամավորները վերջին օրերին քանիցս ականատես են եղել, թե ինչպես է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Զարուհի Փոստանջյանին ինչ-որ «հանձնարարականներ» տալիս, որոնք այնուհետև Փոստանջյանը փոխանցում է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին»:
Երեկ թերթին չի հաջողվել այս տեղեկության շուրջ խոսել ՀԱԿ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչների հետ: Պատգամավորները կառավարության հետ հարցուպատասխանի նիստի կեսից հեռացել էին խորհրդարանից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան