Գերմանիան փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում
Գերմանիան ժամանակավորապես փակել է իր դեսպանատունը Անկարայում՝ հնարավոր հարձակման սպառնալիքով պայմանավորված: Բացի դա ժամանակավորապես դադարեցվել է նաև Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության և գերմանական դպրոցի գործունեությունը: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն՝ հղում անելով Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության արտգործնախարարության տարածած հայտարարությանը:
«Deutsche Welle»-ի հարցմանն ի պատասխան՝ Գերմանիայի արտգործնախարարությունից հայտնել են, որ դա անվտանգության միջոցառում է, որը իրականացվում է անվտանգության սպառնալիքների վերաբերյալ որոշակի տվյալների հիման վրա: Այդ տվյալներն առայժմ ստուգվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում