Յուվեցի Կարոն սնանկացել է. «Ժամանակ»
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը հունվարի 26-ին սնանկ է ճանաչվել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճռով: Պատգամավորի պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է մայիսի 12-ին Վեդիի դատարանում: «Ժամանակ»-ը նշել է, որ նրան պատկանող «Շահումյանի գինու-կոնյակի» գործարանը անցյալ տարի խաղող է մթերել քաղցրաշենցիներից և 450 ընտանիքի դեռևս չի վճարել հանձնած բերքի գումարը: Ինքը՝ Յուվեցի Կարոն, հայտարարել է, որ իրեն պատկանող գործարանի տարածքը վարձակալել է Ավետիք Սարգսյանը, և նա էլ գյուղացիներից խաղող է մթերել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան