Մարին Լը Պեն. Թուրքիան ԵՄ-ին շանտաժ է անում
Ֆրանսիայի ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը շանտաժ է որակել Թուրքիայի կողմից հավելյալ 6 միլիարդ եվրո տրամադրելու ԵՄ-ին ուղղված պահանջը: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն իր այս հայտարարությունը քաղաքական գործիչը հնչեցրել է անգլերեն RTL ռադիոկայանի եթերում:
«Սա շանտաժ է, մենք այնքան ենք թուլացել մեր սահմանների վերացման պատճառով, որ տեղի տվեցինք Թուրքիայի շանտաժին»,- հայտարարել է Մարին Լը Պենը:
Նրա խոսքով, հենց Թուրքիայի իշխանություններն են թուլացրել ԵՄ-ն և այժմ իրենց թույլ են տալիս նմանատիպ շանտաժ բանեցնել:
Նշենք, որ մարտի 7-ին կայացած ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի առաջին շրջափուլում կողմերը պայմանավորվել են միգրացիոն խնդրի լուծման ընդհանուր սկզբունքների կապակցությամբ, մասնավորապես նախատեսվում են, որ Թուրքիայի տարածքով հունական կղզիներ ժամանած ներգաղթյալները հետ կվերադարձվեն Թուրքիա, իսկ ամեն ետ վարդարձած ներգաղթյալի դիմաց ԵՄ-ն կընդունի մեկ փախստականի: Բացի դրանից, կողմերը նաև պայմանավորվել են Թուրքիայի համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմի սահմանման հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին