28 տարի անց Ռուսաստանում նավթ չի մնա
ՌԴ Բնության նախարարության հաշվարկներով, Ռուսաստանի նավթային պաշարները կսպառվեն 2044 թվականին: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Դոնսկոյը:
«Նավթի պաշարներն այս պահին կազմում են մոտ 29 մլրդ տոննա: Սա այն քանակությունն է, որը տեսականորեն կարելի է արտահանել ընդերքից: 2015-ի դրությամբ այդ քանակությունը նախնական տվյալներով կազմել է 505 մլն տոննա: Եթե սա հիմք ընդունելով հաշվարկ անենք, ապա ընդերքում եղած նավթը կբավականացնի 57 տարի»,-ասել է նախարարը:
Նա միաժամանակ ավելացրել է, որ փորձագետների հաշվարկներով, նավթի պաշարները երկու անգամ ավելի քիչ են՝ 14 մլրդ տոննա, ինչից հետևում է, որ Ռուսաստանն առանց նավթի կմնա 28 տարի հետո: