Քուրդ զինյալները ստանձնել են Անկարայի ահաբեկչության պատասխանատվությունը
«Քուրդիստանի ազատության բազեներ» ծայրահեղական ռազմականացված խմբավորումը հայտարարություն է տարածել՝ ստանձնելով մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական ակտի պատասխանատվությունը: Հաղորդում է «BBC»-ին:
Համաձայն տարածված հայտարարության, զինյալների թիրախում եղել են Թուրքիայի անվտանգության աշխատողները, այլ ոչ թե քաղաքացիական բնակչությունը:
Միաժամանակ ահաբեկչական կազմակերպությունը նաև տեղեկացնում է, որ եթե Թուրքիայի իշխանությունները չփոխեն իրենց մոտեցումները, ապա ահաբեկչական նոր գործողություններից ու զոհերից խուսափել հնարավոր չի լինի:
Ավելի վաղ էլ «Քուրդիստանի ազատության բազեներ» ծայրահեղական ռազմականացված խմբավորումը ստանձնել էր փետրվարին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական ակտի պատասխանատվությունը, որը խլել էր ավելի քան 30 մարդու կյանք: