Վարչապետը հանձնարարեց գույքագրել աղետի գոտու բոլոր խնդիրները և այդ բոլոր հարցերին տալ լուծում
Կառավարությունը սահմանել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացված բնակարանային շինարարության ծրագրի շրջանակում կառուցված բազմաբնակարան շենքերից բնակարան ստացած անձանց հետ հատկացված բնակարանների (նվիրատվության պայմանագրերի կնքման վերջնաժամկետը:
Որոշմամբ ակնկալվում է ապահովել ծրագրի շրջանակում հատկացված և դեռևս քաղաքացիների սեփականությունը չհանդիսացող 955 բնակարանների (բնակելի տների) նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի գրանցումը: Դա կնպաստի այդ բնակարանների (բնակելի տների) մասով գույքահարկերի հավաքագրմանը, իսկ բազմաբնակարան շենքերի մասով նաև այդ շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարմանը:
Ըստ հիմնավորման՝ Գյումրիում 2010թ. կառուցված 1056 բնակարանից ծրագրի շահառու ճանաչված ընտանիքներին հատկացվել է 1037 բնակարան, Սպիտակում կառուցված 220 բնակելի տնից՝ 199-ը, իսկ Գյումրիում 2012թ. կառուցված 1756 բնակարանից՝ 1754–ը: Պայմանագրերի կնքման վերջնաժամկետ է սահմանվել 2016թ. դեկտեմբերի 1-ը:
Կարևորելով որոշման ընդունումը ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդգծել է, որ այն նույնիսկ ուշացումով է ընդունվում: «Մարդիկ տարիներ շարունակ այդ բնակարաններում ապրում են և չունեն սեփականության վկայական: Պատճառներ չփնտրելով՝ ես հանձնարարում եմ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, տարածքային կառավարման մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին հետամուտ լինել և պատասխանատվությամբ այս ծրագիրն իրականացնել ժամկետում: Կարծում եմ՝ դա շատ կարևոր խնդիր է»,-նշել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը ընդգծել է, որ նաև աղետի գոտում կան նման բազմաթիվ խնդիրներ և հանձնարարել է քաղաքաշինության նախարարին ևս մեկ անգամ վերջնական գույքագրել և այդ բոլոր հարցերին տալ լուծում:
Հարակից հրապարակումներ`
- 1988 թ. դեկտեմբերի 7. Ցնցվեց Հայաստանի հյուսիսը
- Գերմանացի դիրիժոր Յուստուս Ֆրանցը՝ 1988-ի երկրաշարժի ժամանակ ցուցաբերած օգնության մասին
- «Vesti.ru». Սպիտակի երկրաշարժը ցնցեց Խորհրդային միությունը
- Առաջարկ՝ Սպիտակի երկրաշարժից 25 տարի անց. Աղետի գոտին դարձնել արդյունաբերության գոտի
- «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան». 1988-ի երկրաշարժի լուսաբանման մասին պատմող ցուցահանդեսը Երևանում է
- Սպիտակի երկրաշարժից 24 տարի անց. Դասեր, որոնք պետք է քաղել
- ԳՅՈՒՄՐՎԱ ԴԻՄԱՊԱՏԿԵՐ. Կիսաքանդ, առանց սանհանգույցի շենքում գոյատևում է քսան ընտանիք, որ հացին «կակա» են ասում
- Աղքատ Գյումրվա դիմապատկերը. Հատկապես ծանր է կանանց վիճակը.տղամարդիկ գնում ու մնում են «դրսում»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին