Տնտեսություն 13:33 17/03/2016

Չինաստանը մտնում է Հայաստան

«Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնության շրջանակներում Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները ամրապնդվել են: Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը 2015 թվականին հասել է 330 մլն ԱՄՆ  դոլարի՝ արձանագրելով տարեկան 13.9 % աճ: Այս մասին ծավալուն վերլուծությամբ տեղեկացնում են Հայաստանում Չինաստանի առևտրային ներկայացուցչությունից:

Աղբյուրը հիշեցնում է, որ  այս նախաձեռնությունը Չինաստանի կողմից առաջադրված բաց և տնտեսական դիվանագիտության բարձր մակարդակի մի նախագիծ է, նոր դարաշրջանում համագործակցության զարգացմանն ու  ընդհանուր բարգավաճմանն ուղղված Չինական մոդել:

«Չինական կառավարությունը առաջարկեց այսպիսի մի խոշոր համագործակցության նախաձեռնություն, որպեսզի «Մետաքսի ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում խթանի խաղաղությունն ու համագործակցությունը, հրապարակայնությունն ու հանդուրժողականությունը, փոխադարձ ուսուցումն ու փոխշահավետությունը:

«Մեկ գոտի և մեկ ուղի»  նախաձեռնության իրականացումը չի ուրվագծում սահմաններն ըստ գաղափարախոսության, ուղու, մոդելի և մակարդակի զարգացման կամ այլ ստանդարտների, այլ նպատակաուղղված է ձեռք բերել փոխշահավետություն  ու փոխադարձ հաղթանակ քաղաքականության, առևտրի, տարադրամի շրջանառության, ենթակառուցվածքի, մշակույթի և այլ ոլորտներում փոխանակման և համագործակցության միջոցով՝ հիմնվելով փոխադարձ բանակցությունների և փոխանցման սկզբունքների  վրա, հետևաբար այն համագործակցության բաց և ընդգրկուն նախաձեռնություն է: Այսպիսով, «Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնությունը Չինաստանի նախագիծն է, որը նպատակաուղղված է համաշխարհային համագործակցությանը և կայուն զարգացմանը:

2013 թվականից Չինաստանի՝ ներմուծվող ու արտահանվող ապրանքների առևտուրը, ինչպես նաև արտահանման ծավալը  եղել են լավագույնը, 2015 թվականը նույնպես բացառություն չէ: Առցանց մանրածախ վաճառքի ծավալը  պահպանել է առաջին տեղն աշխարհում, սպառողական ապրանքների մանրածախ վաճառքի ընդհանուր ծավալն ու ծառայությունների ոլորտում ներկրման և արտահանման ծավալը իր կայուն երկրորդ տեղն են զբաղեցրել աշխարհում, օտարերկրյա ներդրումները (126.27 մլդ. ԱՄՆ դոլար) զբաղեցրել են առաջին հորիզոնականը զարգացող երկրների շարքում 24 տարի անընդմեջ, իսկ արտերկրյա ներդրումները (118.02 մլդ. ԱՄՆ դոլար)՝  երրորդ հորիզոնականն աշխարհում:

Երկու տարիների ընթացքում այս նախաձեռնությունը ստացել է ավելի ու ավելի մեծ արձագանք, ուշադրություն և բուռն բանավեճերի առիթ է հանդիսացել, և նույնիսկ որոշ համաշխարհային ճանաչում ունեցող հետազոտական ինստիտուտներ սկսել են ուսումնասիրել «Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնության իրականացման գործընթացը, քանի որ նրանք ցանկանում են պարզել այն ազդեցությունը, որը վերջինս կունենա համաշխարհային համագործակցության և զարգացման վրա: Վերջերս ավելի քան 60 երկիր դրական արձագանք են տվել այս նախաձեռնությանը, իսկ որոշ երկրներ իրականացրել են ռազմավարական միավորումներ Չինաստանի հետ և առաջ են քաշել համագործակցության կոնկրետ գաղափարներ: «Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնությունը Չինաստանի «մեներգը»  չէ, այն բոլոր երկրներից կազմված «երգչախումբ»  է:

Չինաստանի արտաքին առևտուրն ու տնտեսական համագործակցության ոլորտները դրական առաջընթաց են կատարել: Չինաստանը հիմնել է 75 արտերկրյա տնտեսական և առևտրային համագործակցության գոտիներ աշխարհում, ինչպես օրինակ Պակիստանում, Շրի Լանկայում, Բելառուսում, Թաիլանդում, Եգիպտոսում, Քենիայում և այլուր, որոնք ստեղծել են բազում աշխատատեղեր և նպաստել են եկամտահարկերի ծավալի ավելացմանը տվյալ երկրում: Ըստ վիճակագրության, Չինական ֆինանսավորմամբ տարբեր արտերկրյա ընկերություններ վճարել են ավելի քան 100 մլդ. ԱՄՆ դոլար հարկեր այն երկրին, որտեղ ներդրումներ են կատարել: 2015 թվականի վերջին  Չինական ֆինանսավորմամբ արտերկրյա ընկերությունները աշխատանքով են ապահովել ավելի քան 900 օտարերկրյա աշխատակիցների:

«Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնության շրջանակներում Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները ամրապնդվել են, իսկ գործնական համագործակցությունը տնտեսության և առևտրի ոլորտներում դրական առաջընթաց է արձանագրել 2015 թվականին: Համաձայն Չինաստանի Մաքսային ծառայության տվյալների, Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը 2015 թվականին հասել է 330 մլն ԱՄՆ  դոլարի՝ արձանագրելով տարեկան 13.9 % աճ, որից Չինաստանից Հայաստան արտահանումների ծավալը կազմել է 114 մլն ԱՄՆ  դոլար՝ տարեկան կտրվածքով նվազելով 7.5 %-ով, մինչ Հայաստանից կատարված ներկրումները Չինաստան կազմել են 217 մլն ԱՄՆ  դոլար՝ տարեկան կտրվածքով ավելանալով 29.5 %-ով: 2009 թվականից Չինաստանը եղել է Հայաստանի երկրորդ ամենամեծ գործընկերը: Չինաստանից Հայաստան արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են՝ բջջային և ֆիքսված կապի սարքավորումներ, համակարգիչներ, պողպատ, կաշի, մորթեղեն, կահույք և այլն, իսկ Հայաստանից Չինաստան արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են ՝ պղինձ և պղնձի խտանյութ, ալկոհոլային և ադամանդե արտադրանք և այլն:

2015 թվականին «SINOHYDRO Corporation Limited» ընկերությունը հաղթեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» Տրանշ-3-ի  «Լանջիկ-Գյումրի» ճանապարահատվածի մրցույթում: Չինական ընկերություններն ակտիվորեն մասնակցում են Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման տեխնիկատնտեսական իրագործելիության նախնական ուսումնասիրություններում, ինչպես նաև  հայկական կողմի հետ համակարգում են պղնձի, ցեմենտի և ապակու արտադրությունն՝ այս ոլորտներում ներդրումային համագործակցությունն ամրապնդելու համար:

Չինաստանի և Հայաստանի միջև տեխնիկական համագործակցության նախագծերը նոր առաջընթաց են գրանցել: Չինական կառավարության կողմից տրամադրված հանրային ավտոբուսներն ու շտապօգնության ավտոմեքենաները թեթևացրել են ամենօրյա ուղևորափոխադրումներն ու շտապ բժշկական ծառայությունների ապահովումը հայ ազգի համար, շուտով կսկսվեն Երևանի Չինարեն լեզվի դպրոցի շինարարական աշխատանքները, որը անփոխարինելի հարթակ կհանդիսանա Հայաստանում չինարեն լեզվի ուսումնասիրության և չինական մշակույթի փոխանակման համար: Հայաստանի Հանրային Հեռուսաընկերության հետ համատեղ իրականացվող Տեխնոլոգիական Արդիականացման Նախագիծը գրեթե ավարտվում է, որը տեխնիկական աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ HD թվային հեռարձակմանն անցում կատարելու համար: Սահուն իրականացվել է նաև Հայաստանի Մաքսային Կառավարման, Տեխնոլոգիաների և Սարքավորումների Արդիականացման Ծրագիրը, որը կնպաստի  մաքսազերծման և մանքսանենգության դեմ պայքարի արդյունավետության մակարդակի բարձրացմանը, իսկ Մարդկային Ռեսուրսների ուսուցողական ծրագրերը հնարավորություններ են ընձեռել գրեթե 200 հայ մասնակիցների ամեն տարի հաճախել կարճաժամկետ սեմինարների Չինաստանում:

«Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնությունը նոր խթան է Հայաստանի և Չինաստանի միջև գործարար համագործակցության խորացման համար, որը ամուր հիմք է ստեղծում երկկողմ բարեկամական հարաբերությունների համագործակցության առողջ և արագ զարգացման համար, և նպաստում է համաշխարհային տնտեսության բարգավաճմանն ու զարգացմանը»,-ասված է Հայաստանում Չինաստանի առևտրային ներկայացուցչության վերլուծականում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ արգելափակելով 2 մլրդ դոլարը
Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
23:06
Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՃՏՊ է տեղի ունեցլ Քուչակ գյուղի մոտակայքում։ «Դեկտեմբերի 27-ին, ժամը 18:20-ին Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
22:47
Ադրբեջանում ավիավթարի պատճառ են համարում ՌԴ-ի հետ փակ սահմանները. DW
Գերմանական «Դոյչե վելե» պարբերականը գրում է, որ «Հազարավոր ադրբեջանցի աշխատանքային միգրանտներ կանոնավոր կերպով մեկնում են...
Աղբյուր` Panorama.am
22:30
«Հայոց պատմության» 7-րդ դասարանի ընթերցումը վերահաստատեց իմ համոզմունքը, որ այն պետք է կոչվի «Հայաստանի պատմություն».Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ քովիդի պատճառով ընթերցել է«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը և ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը չի նախատեսում սահմանափակել օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ
«Azerbaijan Arilines»-ի ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում չեղարկել ավիաընկերությունների...
Աղբյուր` Panorama.am
21:38
Ողբերգական դեպք, «Hyundai Sonata»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը բժշկական կենտրոնում մահացել է
Դեկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Սասուն Ղ.-ն իր վարած...
Աղբյուր` Panorama.am
21:10
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները պայմանավորվել են վաղը հանդիպել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվել է: Այս  մասին  NEWS.am-ին  հայտնեց հանդիպմանը մասնակցած...
Աղբյուր` Panorama.am
20:52
Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են ,շատ են պետք․ Ավինյանի մամուլի խոսնակ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես ուշ տուն գալը և ընտանիքի անդամների հետ...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 20:00-ի դրությամբ՝ ձյուն և բուք ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Ջերմուկի, Թալինի, Անիի, Աշոցքի, Աշտարակի,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը դարձել են անորակ կառավարման օրինակ․ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ Ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
Civilnet-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}