Սամվել Ալեքսանյանը ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցում վերջնական որոշում է կայացրել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Չնայած Ընտրական օրենսգիրքը դեռ չի ընդունվել, ու ընդդիմադիրները շարունակում են վիճարկել հատկապես ռեյտինգային քվեարկության դրույթը, որը մեծամասնականի բաղադրիչ է պարունակում, ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կայացրել է վերջնական որոշում, երեկ նա «Հրապարակ»-ի լրագրողի հարցին պատասխանելով ասել է, որ առաջադրվելու է հենց Մալաթիայում։
«Դա հաստատ է»,- ասել է Ալեքսանյանը՝ չխոսելով իր փեսա՝ Կորյուն Առաքելյանի քաղաքական ապագայի մասին:
Մինչդեռ վերջին ամիսներին մամուլում տեղեկություններ կային, որ Սամվել Ալեքսանյանը տարածքային ցուցակով կառաջադրվի հայրենի Ապարանում՝ Արագածոտնի ընտրատարածքում: ԸՕ նախագծով Երևանը 4 խոշոր ընտրատարածքի է բաժանվելու, ու Մալաթիա և Շենգավիթ համայնքները մեկ խոշոր ընտրատարածք են ձևավորելու:
Թերևս, հաշվի առնելով Երևանում ընտրությունների վերահսկողության մակարդակը, իշխանությունը որոշել է ուժերը կենտրոնացնել մայրաքաղաքում, իսկ Արագածոտնը թողնել Դաշնակցությանը, որի ներկայացուցիչը վերջերս մարզպետ նշանակվեց: Ի դեպ, Ապարանից մեծամասնականով պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Վրեժ Մարկոսյանը երեկ տարածքային ցուցակում ընդգրկվելու հարցին պատասխանել է, թե դեռ որոշում չկա»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան