Ժան-Կլոդ Յունկեր. Թուրքիան պատրաստ չէ անդամակցել Եվրամիությանը
Թուրքիան պատրաստ չէ անդամակցել Եվրամիությանը: «Գազետա.ռու» լրատվականի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը «Handelsblatt» պարբերականին տված հարցարզրույցում:
Յունկերը կարծում է, որ չնայած ԵՄ-ի հետ միգրացիոն ճգնաժամի շրջանակներում ուժեղացված համագործակությանը չի կարելի հույս ունենալ, որ առաջիկայում Թուրքիան կմիանա Եվրոպական դաշինքին:
«Թուրքիան այս պահին պատրաստ չէ անդամակցությանը: Կարծում եմ, պատրաստ չի լինի առաջիկա տասը տարիների ընթացքում»,- հայտարարել է Յունկերը:
Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցով մարտի 17-18-ը Բրյուսելում նախատեսված գագաթնաժողովի ընթացքում ձեռք կբերվեն համաձայնություններ՝ նշելով, որ այդ հարցում ինքն ունի «զգուշավոր լավատեսություն»:
Նշենք, որ ավելի վաղ հայտարարվեց, որ Եվրամիության և Թուրքիայի ներկայացուցիչները միգրացիոն ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ համաձայնացրել են հիմնական սկզբունքները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան