Հունաստանում հայտնաբերվել է անօրինական ներգաղթյալների Իտալիա տեղափոխության օդային ուղի
Հունաստանի արևմուտքում մասնավոր աերոակումբներից մեկի ղեկավարը կազմակերպել է անօրինական ներգաղթյալների տեղափոխություն Իտալիա: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով հունական «Նեա» պարբերականին:
Աղբուրի փոխանցմամբ` ոստիկանությունը ձերբակալել է ակումբի ղեկավարին, նրա բարեկամ օդաչուին և ևս չորս անձանց, այն պահին, երբ նրանք փորձում էին մասնավոր ինքնաթիռով Ապենինյան թերակղզի տեղափոխել յոթ իրաքցիների, այդ թվում` երկու դեռահասների: Թռիչքի համար նրանք պահանջել էին 30 հազար եվրո:
Նշվում է, որ Ատտիկայի անվտանգության ծառայությունը հայտնաբերել է այս ուղղին մեկ այլ միջադեպ հետաքննելու ժամանակ:
Հաղորդվում է, որ ձերբակալվածների թվում են հունական Մեսալոնգի քաղաքի պանդոկներից մեկի սեփականատերը: Հենց այստեղ են ներգաղթյալները սպասել թռիչքին: Խմբի մյուս անդամը փախստականերին Աթենքից տեղափոխում էր Մեսալոնգի: Ենթադրվում է, որ հանցավոր խումբը գործել է վեց ամիսների ընթացքում:
Որոշ տվյալներով, ակումբի ղեկավարը ավելի վաղ զբաղեցնում էր Մեսալոնգի քաղաքի ղեկավարի պաշտոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին