Պերմյակովի ասած «մի նախադասությունը ցնցել է» փորձագետ Էլդա Գրինին
Գյումրիում տեղակայված 102 ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի դատահոգեբանական փորձաքննության ժամանակ նրա արտաբերած մի նախադասությունը ցնցել է դատահոգեբանական փորձագետ Էլդա Գրինին:
«Նա մի նախադասություն ասաց, որը ցնցեց ինձ, նա ասաց՝ եթե ես նույնիսկ միայնակ արած չլինեի Ավետիսյանների սպանությունը, չէի ասի: Այդպիսի բան ասաց: Գուցե հենց այնպես է ասել, չգիտեմ», -այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրել է տիկին Գրինը:
Նկարագրելով փորձաքննության ժամանակ Պերմյակովի վարքագիծը, Էլդա Գրինն ասաց, որ ռուս զինծառայողը ուրախ էր, շատ գոհ, «որ հետը խոսում ենք»:
«Շատ հանգիստ ենք խոսել, մարդավարի ենք վարվել, թեստերը մեծ ուրախությամբ լրացնում էր: Երբ մի քանի անգամ ասացինք, որ ճաշի ժամն է եկել պետք է գնաս, ինքը նույնիսկ չէր ուզում գնար, ուզում էր մնալ, շփվել: Կարծես մարդկանց հետ շփվելու կարիք ունենար», -ասաց Էլդա Գրինը:
Նրա խոսքով, դա բնորոշ չէր 7 մարդ սպանած մարդու վարքագծին: Փորձագետն ասաց նաև, որ կրթական ցենզը ցածր է եղել: Հարցին, թե Պերմյակովի սատանիստ լինելը փորձագետի կարծիքով արժանահավա՞տ է, Գրինը բացասական պատասխան տվեց. «Ոչ, արժանահավատ չէ, բայց ես կարող եմ սխալվել»:
Հարակից հրապարակումներ`
- Պերմյակովի գործով կարևորագույն վկաները չեն ներկայանում դատարան
- Բոլորին գյուլլել են, մինակ երեխեն ա շնչում. Պերմյակովի գործով վկայի ցուցմունքները
- «Անխիղճներ, անսովեստներ». Պերմյակովի մեղադրանքի ընթերցանությունը հուզեց Ավետիսյանների հարազատներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին