Թալինում երկրորդ թեկնածուն է առաջադրվել, Հրազդանում՝ չորրորդ
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ապրիլի 17-ին կայանալիք համայնքապետի ընտրություններում առաջադրվել է երկրորդ թեկնածուն: ԿԸՀ-ից Panorama.am-ը տեղեկացավ, որ բացի համայնքապետից առաջադրվել է նաև անկուսակցական Գևորգ Գիրգորյանը: Նա Թալինի կոմունալ ծառայության պետն է:
Հրազդանում առաջադրված թեկնածուների թիվը հասել է չորսի՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանից, Քաղաքացիական պայմանգիր կուսակցության կողմից առաջդրված Սասուն Միքայելյանից ու անկուսակցական Վաղարշակ Պողոսյանից բացի առաջադրվել է Հրազդանի համայնքապետարանի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ Ռաֆայել Գրիգորյանը: Նա ՀՀԿ անդամ է, բայց ինքնաառաջադրվել է:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց Ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի մի շարք համայնքներում: Առաջադրումնեը մեկնարկել են մարտի 13-ից: Առաջադրումների ժամկետը կավարտվի մարտի 18-ին ժամը 18-ին:
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մարտի 30-ին և կշարունակվի մինչև ապրիլի 15-ը: Թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև ապրիլի 7-ը՝ ժամը 18:00-ն:
Հարակից հրապարակումներ`
- «Հայկական վերածնունդ»-ը Թալինի ընտրություններում թեկնածու կառաջադրի
- Թալինում առայժմ առաջադրված է մեկ թեկնածու
- ԿԸՀ-ն բաշխել է հերթական ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոններ
- Հրազդանում արդեն երեք առաջադրված թեկնածու կա
- Արթուր Միսակյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է Լևոն Դոխոլյանը
- Սասուն Միքայելյանը մասնակցելու է Հրազդանի քաղաքապետի ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին