ՄԻԵԴ-ը հրապարակել է «Զալյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Զալյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով (Zalyan and Others v. Armenia (nos. 36894/04 and 3521/07)) դատավճիռը, որը վերաբերում է ՀՀ ԶՈՒ նախկին զինծառայողներ Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի՝ ազատությունից ապօրինի զրկված լինելու վերաբերյալ գանգատին:
Դատարանը վճռել է, որ դիմումատուների նկատմամբ տեղի չեն ունեցել Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումներ (կտտանքի արգելք), բայց տեղի են ունեցել նույն հոդվածի ընթացակարգային խախտումներ: Դատարանը գտել է նաև, որ Զալյանի նկատմամբ չեն խախտվել պատշաճ բուժօգնություն ստանալու նրա իրավունքը, բայց խախտվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված ազատության իրավունքը, երբ նրան ազատազրկել են 2004թ ապրիլի 21-24 և օգոստոսի 24-նոյեմբերի 4 ընկած ժամանակահատվածում:
ՄԻԵԴ-ը վճռել է, որ Հայաստանի կառավարությունը դիմումատուներին պետք է ընդհանուր առմամբ շուրջ 50 000 եվրո դրամական փոխհատուցում վճարի:
Որպես «Մատաղիսի գործ» հայտնի այս դատավեճը սկսվել է ՀՀ դատական ատյաններում 2004թ ապրիլից, երբ 2003թ դեկտեմբերին երկու ծառայակիցների սպանության մեղադրանքով ժամկետային զինծառայողներ Զալյանը, Սարգսյանը և Սերոբյանը ներգրավվել են իբրև մեղադրյալներ, որի ընթացքում նրանց նկատմամբ, իրենց իսկ պնդմամբ (ինչպես ներկայացված է ՄԻԵԴ-ում գործերիի փաստական հանգամանքներում), օրինապահ մարմինների կողմից կիրառվել է դաժան և անմարդկային վերաբերմունք՝ սպանություն կատարելու մեջ խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով:
«Ապա նրանք տեղափոխվել են զինդատախազի աշխատասենյակ, որտեղ շարունակվել է նրանց նկատմամբ վատ վերաբերմունքը», - ասված է ՄԻԵԴ մամլո հաղորդագրության մեջ:
Երկարատև դատական գործընթացներից հետո, որոնց ընթացքում նախ Զալյանին, Սարգսյանին և Սերոբյանին դատապարտում են 15 տարվա ազատազրկման (2005թ, մայիս)՝ անհիմն համարելով օրինապահ մարմինների կողմից խոշտանգումների մասին պնդումները, ապա 2006թ մայիսին Վերաքննիչ դատարանը վերանայում է ստորին պալատի վճիռը և դատապարտում նրանց ցմահ ազարազրկման, իսկ նույն թվականի դեկտեմբերին զոհերից մեկի ծնողի վճռաբեկ բողոքի հիման վրա (նա պնդել էր, որ իրական մարդասպանների փոխարեն ազատազրկվել են անմեղ մարդիկ) Վճռաբեկ դատարանի որոշմամբ նախկին զինծառայողները ազատ են արձակվում:
2012թ դեկտեմբերին Զալյանը, Սարգսյանը և Սերոբյանը արդարացվել են:
ՄԻԵԴ ներկայացված գանգատում դիմումատուները պնդել էին, որ իրենք նախ անօրինական կերպով են զրկվել ազատությունից 2004թ ապրիլի 19-23-ին և կտտանքների և խոշտանգումների վերաբերյալ իրենց դիմումները երբեք չեն քննվել: Զալյանը իր գանգատում նաև ներկայացրել էր, որ իր բողոքի հացադուլի ժամանակ իրեն մերժել են հարազատների հետ տեսակցություն ունենալ և չեն ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն:
Հայաստանը ներկայացնող «ադ հոք» դատավոր Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է վճռին կցված հատուկ կարծիք:
Հարակից հրապարակումներ`
- Մատաղիսի գործով նոր քննությունը կաթվածահար վիճակում է. Հայկ Ալումյան
- ՄԻԵԴ-ում Մատաղիսի գործով հանգուցալուծումը մոտենում է
- «Մատաղիսի գործ»-ով արդարացվածները Ջհանգիրյանի դեմ բողոք են ներկայացրել
- «Մատաղիս»-ի 40 հատորանոց գործը քննվում է նորովի
- Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի. վճիռը կհրապարկվի վաղը
- Սաքունցը ողջունում է զինդատախազության նախաձեռնությունը. Մատաղիսի գործով արդարացված Զալյանը կընդգրկվի խմբում
- Մատաղիս. Արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի
- «Մատաղիս»-յան մղձավանջն ավարտվեց. Երեք տղաները վերջնականապես արդարացված են
- «Ուղղակի ծիծաղելի է». Մատաղիսյան մղձավանջը շարունակվում է. Եղիազարյաններն ու զինդատախազությունը բողոքարկել են
- Մատաղիսի գործով վերաքննիչը հրապարակեց վճիռը. Տղաներն արդար են
- «Մատաղիսի գործ». Սպանված զինծառայողի մայրը պնդում է` մարդասպաններ են, իսկ պաշտպանը առարկում
- Ոչ թե ամբաստանյալներ, այլ` արդարացվածներ. «Մատաղիսի գործ»-ով փաստաբանը ուղղում է դատավորին
- «Մատաղիսի գործ»-ով վերաքննիչ բողոքի քննությունը կմեկնարկի մարտի 4-ին
- «Մատաղիսի գործ»-ով տուժողներից մեկը դատի է տալիս մյուս տուժողին
- Զինդատախազությունն անդրդվելի է. «Մատաղիսի գործը» Վերաքննիչում կքննվի Եվա Դարբինյանի հսկողությամբ
- Ինչո՞ւ է զինդատախազությունը բողոքարկել «Մատաղիսի գործ»-ով վճիռը
- Զինդատախազությունը բողոքարկում է Մատաղիսի գործով վճիռը
- Կոստանյանը չի կարծում, որ «Մատաղիսի գործ»-ը իր կոկորդին կանգնած ոսկոր է
- «Մատաղիսի գործ». Փաստերը վկայում են, որ Արթուր Եղիազարյանը ճիշտ չի ասում (տեսանյութ)
- Պարոն Ջհանգիրյան, իմ բալային սպանողը Իվանն է. Ինչո՞ւ է որդեկորույս մայրը փոխել կարծիքը. «Մատաղիսի գործ»
- Նոր զարգացումներ «Մատաղիսի գործ»-ով (տեսանյութ)
- «Մատաղիսի գործ»-ով վճիռը Զինդատախազությունը դեռևս չի բողոքարկել
- «Մատաղիսի գործ»-ով փաստաբանները պարգևատրվել են
- Մահացած տղաներին կամրջից ներքև նետել են Իվան Գրիգորյանի մեքենայից. Մանրամասներ «Մատաղիսի գործ»-ից
- Լ. Ալավերդյան. Բազմաթիվ խախտումներ են եղել Մատաղիսի գործի դատավարական գործընթացում
- Դավիթ Շահնազարյանը «Մատաղիսի» վճռի համար շնորհավորեց Սաքունցին
- Մատաղիսի գործ. ապտակ Ջհանգիրյանին
- Զինդատախազ. Մատաղիսի գործով վճիռը ամենայն հավանականությամբ կբողոքարկվի
- Մատաղիսի գործով արդարացման դատավճիռ կայացվեց (Տեսանյութ)
- Այսօր կհրապարակվի աղմկահարույց «Մատաղիսի գործ»-ով վճիռը
- «Մատաղիսի գործ»-ով մեղադրողների փաստարկները չեն դիմանում քննադատության, տղաներին պետք է արդարացնել. Պաշտպանական ճառ
- «Մատաղիսի գործ»-ով վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 18-ին
- «Մատաղիսի» գործի հանգուցալուծումը մոտենում է
- Մատաղիսի գործով մեղադրող կողմը փոխել է մեղադրանքը
- «Մատաղիսի գործ». Սպանված զինծառայողի մայրը հիշում է` ինչպես Ջհանգիրյանը փախավ դատարանի դահլիճից
- ...Երբ իրավապահ մարմինները մնացել են մի կնոջ հույսին. «Մատաղիսի գործ»
- «Մատաղիսի գործով» դատախազությունը զբաղված է ստվերային գործունեությամբ. Հայտարարություն
- Մատաղիսի գործի քննությունը շարունակվում է
- Մատաղիսի դեպք. Թիկունքի գծով տեղակալը ձերբակալվել է
- Փաստաբան. Մատաղիսի գործի քննության ընթացքում անընդհատ հայտնվում են նորանոր վկաներ
- Մատաղիսում զինծառայողի մահվան գործով զինվոր է ձերբակալվել
- Մատաղիսի գործով մանրակրկիտ քննություն է ընթանում. Վստահեցրել է զինդատախազության պաշտոնյան
- ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶՈՀԵՐ. «ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾ»-Ն ԱՅՍՕՐ
- ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾԸ ՆՈՐԻՑ ՔՆՆՎՈՒՄ Է ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
- «ՄԱՏԱՂԻՍ»-Ի ԳՈՐԾ. «ԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐԿԻՆ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ»
- «ՄԱՏԱՂԻՍ»-Ի ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
- «ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾՈՎ» ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆԻՑ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ ԱՐՎԵԼ ԵՆ. ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ ՀՀ ԱՆ-ԻՑ
- «ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾ»: ՀԱՐՑԵՐ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆԻՑ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
- ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ԴԵՌ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ
- «ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՆՈՒՅՆ ՈՃՈՎ»
- ԲՈՂՈՔ-ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ «ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾՈՎ»
- ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾԸ. Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ԻՐԱԿԱՆՈՒՄ
- ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ` «ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾՈՎ»
- ՄԱՏԱՂԻՍԻ ԴԵՊՔԻ ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ