
Երևանի մնջախաղի պետական թատրոնը «Ոսկե Լուսան» միջազգային թատերական փառատոնից վերադարձել է մրցանակով
Երևանի մնջախաղի պետական թատրոնը փետրվարի 26-27-ը մասնակցել է Բոսնիա և Հերցեգովինայի Բանիա Լուկա քաղաքում անցկացված «Ոսկե Լուսան» միջազգային թատերական 3-րդ փառատոնին՝ դերասանուհի Նաիրա Եդիգարյանի հեղինակային «Անհայտ ժամանակների մարդը» մոնոներկայացմամբ: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:
Այն ներառված է եղել «Առանց խոսքի թատրոններ» անվանակարգում և արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին՝ ստանալով «Լավագույն շարժում» մրցանակ:
2015 թվականին նույն մրցանակին արժանացել էր «Այբուբեն» նախագիծը: