Հալեպի ՍԴՀԿ վարիչ մարմինն առաջադրել է Շահե Մինասյանի թեկնածությունը
Սիրիայում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՍԴՀԿ Հալեպի վարիչ մարմինն առաջադրել է Շահե Մինասյանի թեկնածությունը: Այս մասին գրում է «Արևելք»-ը:
Շ. Մինասյանը ՍԴՀԿ Հալեպի վարիչ մարմնի անդամ է:
Տարբեր աղբյուրների հաղորդմամբ, առաջիկա ընտրություններում Հալեպից խորհրդարանում հայերին հատկացված տեղերի համար իրենց թեկնածությունն առաջադրել է 10 թեկնածու, սակայն մինչ այս պահը պաշտոնական հայտարարություն որևէ մեկի կողմից չի եղել: Շահե Մինասյանն առաջինն է՝ որպես առաջիկա ընտրություններում ՍԴՀԿ-ն ներկայացնող թեկնածու:
Հիշեցնենք, որ Սիրիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու ապրիլի 13-ին:
Առաջիկա ընտրությունները կլինեն երկրորդը Սիրիայում զինված հակամարտության սկսվելուց ի վեր: Սիրիայում վերջին անգամ խորհրդարանական ընտրություններ կայացել էին 2012թ. մայիսին: Այդ ժամանակ ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 51 տոկոսը:
Սիրիայի օրենսդիր մարմնի անդամների ընդհանուր թիվը 250-ն է:
Հարակից հրապարակումներ`
- «Արևելք». Սիրիահայ թեկնածուն հաղթելու հույս ունի
- Սիրիայի խորհրդարանական ընտրություններին Դամասկոսից առաջադրվել է 3 հայ թեկնածու
- Սիրիայի խորհրդարանական ընտրություններին առաջադրվել են հայ թեկնածուներ
- Ասադը նշանակել է Սիրիայում խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան