«Հայկական վերածնունդ»-ը թեկնածու կառաջադրի Գետափում
Հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ակտիվ մասնակցելու «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի դիրքորոշումը, կուսակցությունը քննարկումների արդյունքում որոշել է ս.թ. ապրիլի 17-ին Վայոց Ձորի մարզի Գետափ համայնքի ղեկավարի ընտրություններին առաջադրել Մայիս Նազարյանի թեկնածությունը: Նման հայտարարություն տարածել է կուսակցության մամուլի ծառայությունը:
Կենտրոնակնա ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջից Panorama.am-ը տեղեկացավ, որ այս պահին Գետափում առաջադրված է երկու թեկնածու: Նրանցից մեկը գործող ՀՀԿ-ական գյուղապետ Գագիկ Ալոյանը, մյուսը՝ անկուսակցական Յուրիկ Հովհաննիսյանը:
Նշենք, որ մինչ այս պահը առաջադրված թեկնածուների մեծ մասը ՀՀԿ-ական են, մյուսները՝ անկուսակցական: Բացառություն է Հրազդանը, որտեղ Քաղաքացիական պայմանգիր կուսակցությունն առաջադրել է Սասուն Միքայելյանի թեկնածությունը: «Հայկական վերածնունդ»-ն ավելի վաղ հայտարարել է Թալինում ու Հրազդանում սեփական թեկնածու ունենալու մտադրության մասին:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց Ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի մի շարք համայնքներում: Առաջադրումնեը մեկնարկել են մարտի 13-ից: Առաջադրումների ժամկետը կավարտվի մարտի 18-ին ժամը 18-ին:
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մարտի 30-ին և կշարունակվի մինչև ապրիլի 15-ը: Թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև ապրիլի 7-ը՝ ժամը 18:00-ն:
Հարակից հրապարակումներ`
- «Հայկական վերածնունդ»-ը Թալինի ընտրություններում թեկնածու կառաջադրի
- Թալինում առայժմ առաջադրված է մեկ թեկնածու
- ԿԸՀ-ն բաշխել է հերթական ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոններ
- Հրազդանում արդեն երեք առաջադրված թեկնածու կա
- Արթուր Միսակյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է Լևոն Դոխոլյանը
- Սասուն Միքայելյանը մասնակցելու է Հրազդանի քաղաքապետի ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան