Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ նախագահը չէ
Արթուր Բաղդասարյանն այլևս «Օրինաց երկիր» կուսակցության նախագահը չէ: Այդ կուսակցության նախագահը Զորի Ավետիսյանն է: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, որը ԱԺ համանուն խմբակցության քարտուղարն է:
«Արթուր Բաղդասարյանը «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահն է, ինչպե՞ս կարող է միաժամանակ լինել նաև Օրինաց երկիր կուսակցության նախագահ»,-նշեց Մարգարյանը:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը, նրա խոսքով, երկու օր առաջ պաշտոնապես գրանցվել է որպես կուսակցություն, իսկ ՕԵԿ-ից արտահոսք է սկսվել դեպի «Հայկական վերածնունդ»:
«Մեր պատգամավորները, մեր վարչության անդամները, գործընկերները իրենց սեփական դիմումի համաձայն, դուրս են գալիս ՕԵԿ-ից ու անդամագրվում «Հայկական վերածնունդ»-ին», -հավելեց պատգամավորը:
Սակայն նախկին ՕԵԿ-ականները խորհրդարանում են խնդրի առջև կանգնել. նրանք ՕԵԿ խմբակցության անդամ են, բայց «Հայկական վերածնունդ» կուսակցությունից են: Մարգարյանը նշեց, որ օրենսդրական «մի փոքրիկ» խնդիր կա և այդ խնդիրը վերացնելու համար առաջարկել են փոփոխություն կատարել ԱԺ Կանոնակարգ օրենքում:
«Մենք չենք կարողանում այս պահի դրությամբ փոխել մեր անվանումը ու դրա համար պետք է փոխենք ԱԺ կանոնակարգ օրենքը», -նշեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին