Արմեն Ռուստամյան. Պետք է գտնվեն ընտրացուցակները հրապարակելու արգելքը շրջանցելու ձևերը
Նոր Ընտրական օրենսգրքում մի քանի նորություն է սպասվում, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ այդ մասին հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և թվարկեց դրանք. «Առաջինը, որ գնացել ենք մեծամասնական ընտրակարգի վերացմանը: Երկրորդը` մենք կարողացանք ավելի ժողովրդավարական դարձնել այն հասկացությունը, որը վերաբերում էր կայուն մեծամասնության խնդրին: Այն, ինչ դրվում է որպես այդ հասկացության սահմանում, ընդունելի է»:
Պատգամավորի խոսքով, այս շրջանը «պատեհ առիթ է», որ բոլոր քաղաքական ուժերն իրենց ողջամիտ առաջարկությունները դնեն սեղանին` վստահելի Ընտրական օրենսգիրք կազմելու համար. «Ժամանակը մի քիչ սուղ է, բայց հնարավոր է հասնել դրան»:
Անդրադառնալով ընտրություններից հետո ստորագրված ընտրացուցակների հրապարակմանը, Ռուստամյանն ասաց, որ պետք է գտնվեն ընտրացուցակները հրապարակելու արգելքը շրջանցելու ձևերը: Դիտարկմանը, թե Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն ասում են, որ այս թեման փակված է, և ցուցակները չեն հրապարակվելու, Արմեն Ռուստամյանը արձագանքեց. «Երբ ես ասում եմ, որ պետք է շրջանցելու ձևերը գտնենք, նշանակում է, որ այդ խնդիրը դեռ կա: Մենք դեռ չենք շրջանցել այդ արգելքը, իսկ արգելքն իսկապես գոյություն ունի: Հիմա շրջանցելու ձևերն է պետք գտնել»:
«Ամեն դեպքում, բոլոր տեղամասերում բոլոր կուսակցություններն ունեն իրենց վստահված անձինք, նրանք կարող են դիմել հանձնաժողովին, արտագրել ցուցակները, 2-3 հոգով հաստատել, որ այդ ամենը ճիշտ է, է ինչ է մնում՝ որ այդ ամեն ինչը միանգամից հրապարակվե՞ր», -հայտարարեց Ռուստամյանը` նկատելով, որ այս ամենի պարագայում ցուցակների հրապարակումը դառնում է արհեստական:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան