Մեր հասարակության մեջ սովորելու մշակույթը վերականգնելու կարիք կա. Ավագ դպրոցի տնօրեն
Ավագ դպրոցների ուսումնական պրոցեսի կազմակերպման հայեցակարգը վերանայման խնդիր ունի: «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ 110 դպրոց-կենտրոնների տնօրենների հանդիպման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը:
Ըստ նրա, խնդիրներից մեկն այն է, որ հաճախ բարձրաձայնում են աշակերտներն ու ծնողները. աշակերտները բավարար հնարավորություն չունեն խորացված ուսումնասիրելու այն մասնագիտական առարկաները, որոնք հետագայում պետք է շարունակեն սովորել բուհերում:
«Խոսքը միայն նրա մասին չէ, որ աշակերտները բավարար ժամանակ չունեն սովորելու այն նյութը, որը պետք է քննություն հանձնեն, նրանք այդ առարկան շարունակելու են սովորել բուհում որպես մասնագիտություն և պետք է ունենան բավարար չափով գիտելիք ուսումը շարունակելու համար»,- նշեց դպրոցի տնօրենը:
Ա.Թորոսյանի կարծիքով, գործող ուսումնական պլանը, առարկայական ծրագիրը շատ կոշտ է, անհրաժեշտ է ճկունություն՝ երեխաների կարիքները բավարարելու համար:
«Ստեղծվում են նոր, ոչ ավանդական մասնագիտություններ, օրինակ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետն ունի բիոինֆորմատիկա բաժինը, խորացված կենսաբանություն, մաթեմատիկա են սովորոմ: Դպրոցներում այդպիսի հոսքեր չեն ձևավորվել, այս առարկաների խորացված ուսուցման կազմակեպման հետ կապված դժվարություններ են առաջանում»,- ասաց 198-րդ ավագ դպրոցի տնօրենը:
Ա.Թորոսյանի խոսքով, ուսումնական պլանի, չափորոշիչների վերանայման անհրաժեշտություն կա կարիքների բավարարման, ուսումնական պրոցեսի կազմակերպման համար. «Կրկնողության փոլուոմ շատ աշակերտներ ուզում են ինքնուրույն կատարել, չգան դպրոց, սակայն այժմ կարգով սահմանված է, որ անպայման պետք է գան: Ծնողները բողոքում են, որ երեխաները հանգստանալու ժամանակ չեն ունենում»:
Դպրոցի տնօրենը համոզված է, որ առկա խնդիրերի լուծման համար համակարգում էական փոփոխություններ են անհրաժեշտ, այլապես այդ խնդիրներն անընդհատ ծանր հիվանդության նման խանգարելու են ավագ դպրոցների կայացմանը:
Ա.Թորոսյանը նաև նշեց, որ պետք է կրթության նկատմամբ հասարակության վեաբերմունքը փոխել, հասարակության շրջանում սովորելու նկատմամբ ձգտումը վերականգնել:
«Երեխաները հաճախում են դպրոց ոչ թե գիտելիք ձեռք բերելու համար, այլ որպես անցաթուղթ, որ հետագայում կարողանան բուհ ընդունվեն: Նրանք չեն ուզում դպրոցից իրենց հետ գիտելիք տանել բուհ: Գալիս են դպրոց, ասում՝ ինձ մի սովորեցրեք տեսություն, ինձ համար լուծեք վարժությունը, ես անգիր անեմ: Երբ, օրինակ ֆիզիկայի ուսուցիչն ասում է՝ ես կսովորեցնեմ առարկան, իսկ դու քո գիտելիքներով լուծիր խնդիրը, ծնողն ու երեխան դժգոհում են, համարում են բարդ: Մեր հասարակության մեջ սովորելու մշակույթը վերականգնելու խնդիր կա»,- ասաց Արտաշես Թորոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները