Դավիթ Հարությունյանը համաձայնություն է տվել Լևոն Զուրաբյանի առաջարկին
Նոր Ընտրական օրենսգիրքը, որի շուրջ հիմա քննարկումներ են ընթանում, պետք է հիմնված լինի լայն հասարակական կոնսեսուսի վրա, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ օրենսգրքի շուրջ բանակցությունների ֆորմատ ստեղծվի: Այդ մասին այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված լսումներում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա նաև մատնանշեց ֆորմատը՝ 4 անձ իշխանությունից, 4-ը՝ ընդդիմությունից, 4՝ քաղաքացիական հասարակությունից (4+4+4) և առաջարկեց ԸՕ-ի շուրջ քննարկումներ իրականացնել նաև այդ ձևաչափի շուրջ:
Նախագիծը ներկայացնող կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով նաև նախագծի հեղինակներից է, ի պատասխան ասաց, որ իրենք
պատրաստ են քննարկել, սակայն մի պայմանով՝ այդ ֆորմատը որոշում անցկացնելու քվեարկությամբ չի առաջնորդվելու:
«Անգամ այդ «4+4+4»-ը չի արտահայտելու ողջ ներկապնակը, և կան բազմաթիվ գործիչներ այդ թվում՝ ընդդիմությունից, որոնք իրենց ասելիքն ունեն»,-նկատեց նա:
Իր հերթին Լևոն Զուրաբյանն ասաց, որ իր առաջարկած ձևաչափը չի ենթադրում նաև քվեարկություններ կատարել՝ որոշում անցկացնելու համար, այլ իրենք նախաձեռնում են «հանրային լայն կոնսենսուս ապահովելու համար»:
«Ոչ մի առկայություն չունենք, եկեք հավաքվենք»,-արձագանքեց Դավիթ Հարությունյանը:
Նշենք, որ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ առաջին հանրային լայն քննարկման ժամանակ ևս Լևոն Զուրաբյանն առաջարկել էր նման ֆորմատով բանակցություններ, և Դավիթ Հարությունյանն ընդունելի էր համարել այդ առաջարկը:
Հարակից հրապարակումներ`
- Եթե լուսանկար չի երևում մոնիտորի վրա, վստահված անձինք պետք է ուշադիր լինեն. Դավիթ Հարությունյան
- Ընտրացուցակները չպետք է հրապարակվեն, բայց նաև չպետք է լինեն բացարձակ գաղտնի. Դավիթ Հարությունյան
- Արմեն Ռուստամյան. Պետք է գտնվեն ընտրացուցակները հրապարակելու արգելքը շրջանցելու ձևերը
- Դավիթ Հարությունյանն ընդունելի է համարում Լևոն Զուրաբյանի առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան