Պետք է այնպես անել, որ դպրոցը ձեռք բերի այն հիմնական դերակատարումը, որի համար ստեղծվել է. Լևոն Մկրտչյան
«Հեռու եմ պատժելու, ձևական գործողություններով որևէ բան պահանջելու մտքից, որովհետև բացարձակ մեծամասնությամբ մեր կրթական համակարգի պատասխանատուները բազմափորձ, ոլորտին նվիրված մարդիկ են»,-«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ 110 դպրոց-կենտրոնների տնօրենների հետ հանդիպմանն իր խոսքն այսպես սկսեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Հանդիպման ընթացքում քննարկման հիմնական թեման հանրակրթության հիմնախնդիրներն էին:
Նախարարի խոսքով, նախ պետք է հասկանալ, թե ինչու է հասարակության մեջ կրթական համակարգի նկատմամբ անվստահության մթնոլորտ ձևավորվել, ինչ անել կրթական չափորոշիչների, կրթության կազմակերպման, ուսուցիչների դերը հասարակության մեծ մեծացնելու,նրանց ազդեցություն ուժեղացնելու ուղղությամբ:
«Պետք է այնպես անել, որ դպրոցը կարողանա ձեռք բերել մեր հասարակության մեջ այն հիմնական դերակատարումը, որի համար ստեղծվել է»,- ասաց Լ.Մկրտչյանը:
Նախարարի խոսքով, պետք է նախ և առաջ հստակեցվեն այն գործիքները, որով պետք է աշխատել:
«Տալիս ենք հայ տեսակի, անհատի կրթություն՝ ընդունելով աշխարհի լավագույն չափորոշիչները: Եթե աշխարհն ընդունում է 12-ամյա կրթական համակարգը, եռաստիճան մասնագիտական կրթական համակարգը, մենք պարտավոր ենք, որպես փոքր ժողովուրդ, հետևել այդ չափորոշիչներին»,- ասաց Լ.Մկրտչյանը:
Նախարարը կարևորեց հայագիտության զարգացումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները