ՀԱԿ-ը կներկայացնի 4+4+4 ֆորմատի ցուցակը
«Շատ լավ է, որ ընդունում են մեր առաջարկները, ուրեմն մենք մյուս ուժերի հետ միասին կբանակցենք, կբանակցենք նաև քաղաքացիական հասարակության հետ ու ցուցակը կներկայացնենք իշխանություններին», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ Զուրաբյանը բանակցություններ անցկացնելու առաջարկություն էր արել, և օրինագիծը ներկայացնող Դավիթ Հարությունյանը ընդունել էր: Բանակցությունների ֆորմատը՝ 4 անձ իշխանությունից, 4-ը՝ ընդդիմությունից, 4՝ քաղաքացիական հասարակությունից (4+4+4):
«Լայն հասարակական կոնսենսուսի ձևավորում ենք սպասում այդ քննարկումներից: Ստեղծվում է մի ճնշում, որը կարող է կոտրել իշխանական դիմադրության պատը: Եթե այդ ճնշումը չլինի, իրենք անդրդվելի են», -ակնկալիքները ներկայացրեց Զուրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան