Հալեպից Սիրիայի խորհրդարանական ընտրություններին յոթ հայ թեկնածու է առաջադրվել
Սիրիայում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին Հալեպից իրենց թեկնածությունն առաջադրել է 7 հայ թեկնածու՝ Ժիրայր Ռեիսյան, Ռաֆֆի Ավետիսյան, Մարիա Գաբրիելյան, Ծերուն Գահուեճյան, Հարութ Էորտեկյան, Շահե Մինասյան, Կարապետ Շուշանյան: Այս մասին գրում է «Արևելք»-ը:
Թեկնածուների ցուցակը կազմվել է Հալեպի հայկական ավանդական կուսակցությունների համաձայնությամբ: Հաղորդվում է, որ թեկնածուներն այցելել են Հալեպի Ազային առաջնորդարան, հանդիպել և օրհնություն ստացել Բերիոյ Հայոց թեմի առաջնորդ Շահան արք. Սարգսյանից:
Հիշեցնենք, որ Սիրիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու ապրիլի 13-ին:
Առաջիկա ընտրությունները կլինեն երկրորդը Սիրիայում զինված հակամարտության սկսվելուց ի վեր: Սիրիայում վերջին անգամ խորհրդարանական ընտրություններ կայացել էին 2012թ. մայիսին: Այդ ժամանակ ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 51 տոկոսը:
Սիրիայի օրենսդիր մարմնի անդամների ընդհանուր թիվը 250-ն է:
«Արևելք»-ի հետ զրույցում Ժիրայր Ռեիսյանն ասել է, որ Հալեպն այսօր գտնվում է համեմատաբար շատ ավելի խաղաղ և տանելի պայմաններում:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպի ՍԴՀԿ վարիչ մարմինն առաջադրել է Շահե Մինասյանի թեկնածությունը
- «Արևելք». Սիրիահայ թեկնածուն հաղթելու հույս ունի
- Սիրիայի խորհրդարանական ընտրություններին Դամասկոսից առաջադրվել է 3 հայ թեկնածու
- Սիրիայի խորհրդարանական ընտրություններին առաջադրվել են հայ թեկնածուներ
- Ասադը նշանակել է Սիրիայում խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը