«Մոլորակի ժամ». Մեկ ժամով մարեք բոլոր լույսերը
«Մոլորակի ժամ» ակցիան այս տարի այն տեղի կունենա մարտի 19-ին, ժամը 20:30-ից 21:30-ը:
եկան «Մոլորակի ժամ 2016» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսի բանախոսներն այսօր կոչ արեցին մասնակցել «Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական արշավին:
«Մոլորակի ժամ» ակցիան առաջին անգամ մեկնարկել է 2007 թվականին՝ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին լույսերը՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: Այն Հայաստանում անցկացվում է արդեն 8-րդ անգամ:
«Կարևոր է, որ Հայաստանում էլ յուրաքանչյուր քաղաքացի մտածի իր բնապահպանական հետքի մասին, չօգտագործի շատ էներգիա, օգտագործի այն ժամանակ, երբ իրեն անհրաժեշտ է, մեքենաներից քիչ օգտվի և այլն», - ասաց WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:
Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն էլ նշել է, որ Հայաստանի էներգետիկ ռազմավարության երկու անկյունաքարերը վերականգնվող էներգետիկան և էներգախնայողությունն են: «Եթե վերականգնվող էներգետիկան ավելի շատ հնարավոր է զարգացնել ներդրողների միջոցով, ապա էներգախնայողություն հնարավոր է իրականացնել միայն հանրության մասնակցության շնորհիվ: Հորդորում եմ բոլորիդ մասնակցել «Մոլորակի ժամ» ակցիային, հետևել էներգախնայղության տենդենցներին, և ձեր տանը սկսեք ձեզանից իրականացնել էներգախնայողության միջոցառումներ», - կոչ է արել փոխնախարարը:
Ակցիային ընդառաջ « Արմենիա Մարիոթ » հյուրանոցի տնօրինությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի մարտի 19-ին, ժամը 20:30-ից հյուրանոցում մեկ ժամով կմարեն լույսերը:
Մոլորակի ժամը Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից ստեղծված ամենամյա միջազգային միջոցառում է, որն անցկացվում է մարտին, որը տնային տնտեսություններին և բիզնես կառույցներին կոչ է անում մեկ ժամով անջատել ոչ էական լույսերն ու էլեկտրական սարքավորումները` նպատակ ունենալով բարձրացնել իրազեկության մակարդակը կլիմայի փոփոխությանն ուղղված անհրաժեշտ գործողությունների կարիքի վերաբերյալ: Այս նախաձեռնությունն առաջին անգամ իրականացվել է Բնության համաշխարհային հիմնադրամ Ավստրալիայի և Sydney Morning Herald-ի կողմից 2007թ. և 2008թ.-ին տարածվել ողջ աշխարհում: Մարիոթ Ինթերնեշնլը միացավ այս նախաձեռնությանը 2009թ.-ին` մասնակցության կոչ անելով ողջ աշխարհի կառույցներին: