ՃՈ աշխատակիցներն անձամբ են մգեցված դիմապակուց պոկում թաղանթները
ՃՈ ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակն արդեն երկու օր Երևանի կենտրոնում՝ մասնավորապես Բաղրամյան պողոտայում իրականացնում է միջոցառումներ՝ մգեցված դիմապակիներով մեքենաների մասով:
«Անկախ վարորդների զբաղեցրած պաշտոններից կամ կոչումներից, եթե մեքենան վարեն առջևի հողմապակին թաղանթապատ վիճակում, ապա օրենքվ սահմանված կարգով կազմվում է արձանագրություն, խոսքը վերաբերում է միայն առջևի հողմապակու թաղանթապատ լինելուն»,-Panorama.am-ին ասաց ՃՈ ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը:
Մաթևոսյանն ասաց, որ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: Նաև նշեց, որ արտոնյալ վարորդներ չկան, բոլորն էլ օրենքի առաջ հավասար են:
Կին վարորդներից մեկն էլ նշեց, որ երեկ ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են, մինչև 18:40 ժամանակ տվել թաղանթը պոկելու համար:
«Ես պատրաստվում էի այսօր անել, սակայն նրանք պոկեցին»,-ասաց վարորդը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Մգեցված ապակիներն արգելելու համար օրենսդրական հիմք չկա. Արա Զոհրաբյան
- ՃՈ-ն մեքենաների ապակիների մգեցվածության աստիճանը ստուգելու սարքեր դեռ չունի
- ՃՈ. Վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները