Ամեն տարի ԱԻՆ աշխատակիցներից 120 հոգի վերապատրաստում կանցնեն Ռուսաստանում. Նիկոլայ Գրիգորյան
Արտակարգ իրավիճակների նախարարությունը վերջին շրջանում տեխնիկական բավական լուրջ հագեցվածություն է ստացել: Այսօր Կոտայքի մարզի Գետարգել համայնքում Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:
«Տարաբնույթ հրշեջ-փրկարարական մեքենաներին գալիս են ավելանալու նաև մոտոցիկլետները, որոնք քաղաքային պայմաններում կարող են ավելի արդյունավետ և արագ արձագանքել»,-հայտնեց նա:
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալը նաև նշեց, թե բոլորովին վերջերս ԱԻՆ փրկարար ջոկատը դարձել է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի անդամ, որտեղ ընդգրկված են աշխարհի ընտրյալ փրկարարները. «ԱԻՆ-ի 35 հոգանոց դեսանտային խումբը անընդհատ պատրաստվածության դասընթացներ են անցնում պաշտպանության նախարարությունում, և պաշտպանության նախարարության ուղղաթիռի օգնությամբ կարող են հասնել յուրաքանչյուր կետ»:
Նա նաև տեղեկացրեց, որ ԱԻՆ աշխատակիցներից ամեն տարի 120 հոգի վերապատրաստում կանցնեն Ռուսաստանի Դաշնությունում, դրանք կինոլոգներն են, քաղաքացիական ականազերծողները, փրկարարները և այլ նեղ մասնագիտության կրոնղները:
ԱԻՆ ՃԿԱԿ պետ Հովհաննես Խանգելդյանն էլ լրագողների հետ զրույցում հայտնեց, որ հայ-ռուսական կենտրոնն ունի շուրջորյա հերթափոխ, համապատասխան տեխնիկական հագեցվածություն և անձնակազմ՝ խնդիրները լուծելու և դրված նպատակներին հասնելու համար:
«Մեր ռուս գործընկերների հետ այստեղից կլինի ուղիղ տեսակապ, տեսահեռախոսային կապ կլինի նաև մեր երկրում գտնվող բոլոր ճգնաժամային կառավարման տարածքային կենտրոնների հետ: Այստեղ կիրառված են ժամանակակից տեխնոլորգիաներ և անհրաժեշտության դեպքում ստեղծված են պայմաններ՝ արդյունավետ կառավարում իրականացնելու համար»,-հավելեց Խանգելդյանը:
Հարակից հրապարակումներ`
- Այս կենտրոնը թույլ կտա Ռուսաստանի և Հայաստանի ԱԻ նախարարություններին համատեղել ուժերը. Վլադիմիր Պուչկով
- Նախագահը ներկա է եղել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի բացմանը