Արոնյանը հաղթեց և միավորներով հավասարվեց Կարյակինին
Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Հիկարու Նակամուրայի նկատմամբ: Այժմ նա իր ակտիվում 4 միավոր ունի և Սերգեյ Կարյակինի հետ, ով հաշվետու տուրում միավորը կիսեց Ֆաբիանո Կարուանայի հետ, գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Պյոտր Սվիդլերին հաղթած Վիշվանաթան Անանդն իր միավորների քանակը հասցրեց 3,5-ի և այժմ ընթանում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում:
Անիշ Գիրին 6-րդ տուրում խաղաղ դաշն կնքեց Վեսելին Տոպալովի հետ: Նա վաստակել է 3 միավոր ու Կարուանայի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը: Սվիդլերը 2,5 միավորով 6-րդն է, իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակող Տոպալովն ու Նակամուրան իրենց ակտիվում 2 միավոր ունեն: Գիրին կմրցի Անանդի, Սվիդլերը՝ Կարուանայի, Նակամուրան՝ Տոպալովի հետ:
Մարտի 19-ին կայանալիք 7-րդ տուրում Լևոն Արոնյանը կխաղա Սերգեյ Կարյակինի հետ և հաջողության դեպքում կսկսի միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Գիրին կմրցի Անանդի, Սվիդլերը՝ Կարուանայի, Նակամուրան՝ Տոպալովի հետ: