ՀՀ ԶՈւ-ն պատրաստ է խստորեն պահպանել հրադադար ՀՀ սահմաններում. ՊՆ -ն արձագանքել է Կասպրշիկին
ՀՀ ՊՆ հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Արձագանքելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոչին` հայտարարում ենք, որ ՀՀ ԶՈւ պատրաստ են խստորեն պահպանել հրադադար ՀՀ սահմաններում և չեն ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է հանգեցնել զինված դիմակայության լարվածության աճին՝ մի պայմանով, եթե Ադրբեջանական ԶՈւ-ը ևս դրական կարձագանքեն վերոհիշյալ կոչին»: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը հայտարարություն է տարածել մարտի 17-ին շփման գծում անցկացված դիտարկման ադյունքներով, որտեղ կողմերին կոչ էր արել Զատիկի և Նովրուզի տոներին ընդառաջ համատարիմ մնալ հրադադարի պահպանմանն ու զերծ մնալ շփման գծում և սահմանային հատվածում լարվածության աճ հրահրող ցանկանցած գործողությունից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան