Ընտրացուցակները չպետք է հրապարակվեն, բայց նաև չպետք է լինեն բացարձակ գաղտնի. Դավիթ Հարությունյան
«Մեկ անգամ ևս շեշտում եմ, որ ընտրական ցուցակները չհրապարակելը չի նշանակում, որ դրանք պետք է լինեն բացարձակ գաղտնի: Դրանք չպետք է հրապարակվեն, բայց նաև չպետք է լինեն բացարձակ գաղտնի», -այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց օրինագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը:
Նա կրկնեց բազմիցս ասված հայտարարությունները, թե ընտրացուցակները հասանելի կլինեն ընտրական գործընթացներում շահագրգիռ անձանց՝ դիտորդներին, վստահված անձանց:
Ըստ Հարությունյանի, իրենք օրենսգրքով առաջարկում են մեխանիզմ, որպեսզի դիտորդները և վստահված անձինք ներկայացնեն պահանջներ ծանոթանալու այդ ցուցակներին:
«Մեր առաջարկությունը հետևյալն է՝ նրանց կտրվի մինչև երկու ժամ ժամանակ ծանոթանալու ցուցակին: Սա կարող է հիմք լինել, որպեսզի պատշաճ ձևակերպվի հայցը: Ընտրական վեճի ժամանակ դատարանը կուսումնասիրի ապացույցները ու կանի հետևություններ: Մեր կարծիքով, այս մեխանիզմը քայլ է առաջ», -ներկայացրեց Հարությունյանը՝ ընդգծելով, որ 2 ժամ ժամկետի սահմանափակումը պայմանական է և կարող է քննարկումների ընթացքում փոփոխվել:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Ռուստամյան. Պետք է գտնվեն ընտրացուցակները հրապարակելու արգելքը շրջանցելու ձևերը
- ՍԴ որոշումը չի արգելում հրապարակել ընտրացուցակները. Սահմանադրագետ
- Ստորագրված ընտրացուցակները Հայաստանում երբեք հասանելի չեն եղել. Արտակ Զեյնալյան
- Ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է. Վիգեն Սարգսյան
- Զուրաբյանը լուծում չի համարում ընտրացուցակների վերաբերյալ նոր ԸՕ-ով ընձեռվող հնարավորությունը
- Ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները պաշտոնապես չեն հրապարակվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան