Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել մոտ 155 հազար ներգաղթյալ ու փախստական
Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել 154 հազար 886 ներգաղթյալ ու փախստական: Այս մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ այդ ընթացքում 467 մարդ մահացել է կամ անհետ կորել՝ փորձելով հասնել եվրոպական երկրներ։
«Միգրացիայի միջազգային կազմակերպության գնահատականներով՝ Եվրոպա ժամանող ներգաղթյալների ու փախստականների թիվը մոտենում է 155 հազարի»,- Ժնևում ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը՝ հիշեցնելով, որ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից Եվրոպա անցած տարվա նույն ժամանակահատվածում ժամանել էր մոտ 20 հազար մարդ։
«Ձմռան ավարտին և եղանակային պայմանների բարելավման հետ միգրացիոն ուղիները ծանրաբեռնվում են»,- ասել է նա:
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ տարեսկզբից Հունաստան է ժամանել 143 հազար 886 ներգաղթյալ ու փախստական, Իտալիա՝ 11 հազար: 2014թ-ին Հունաստան, Իտալիա, Իսպանիա ծովով ժամանել է 1,4 մլն մարդ: «2015թ-ից Հունաստան ծովով ժամանել է շուրջ 997 հազար ներգաղթյալ և փախստական, և, հաշվի առնելով տարբեր ուղիներով ժամանումների թիվը, հասնում է միլիոնի»,- ասել է Միլմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան