Եթե լուսանկար չի երևում մոնիտորի վրա, վստահված անձինք պետք է ուշադիր լինեն. Դավիթ Հարությունյան
Այսօր Ազգային ժողովում նոր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը օրինագծի հեղինակներից Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե քանի՞ ՀՀ քաղաքացու անձնագիր կա տրված մինչև 2008 թիվը, որոնց նկարը ընտրություններում էլեկտրոնային գրանցման ժամանակ մոնիտորի վրա չի երևա:
Ոստիկանության վիզաների և անձնագրային բաժնի պետ Մնացական Բիչախչյանը օգնության հասավ Դավիթ Հարությունյանին և ասաց, որ այդ թիվը կազմում է 854 հազար:
Հրապարակված թիվը մեծ աժեոտաժ առաջացրեց լսումների սենյակում, և Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «վերջ, հնարավոր է այդ թվով էլ հենց կեղծումներ անել»:
Սակայն Դավիթ Հարությունյանը շտապեց ցրել մտահոգությունները ու հայտարարեց. «Դա չի նշանակում վերջ, որովհետև դա չի նշանակում, որ այդ անձանց փաստաթղթերում չկա լուսանկար: Սա ընդամենը նշանակում է հետևյալը՝ եթե տեսնեք, որ մոնիտորի վրա հատուկ նշում է կատարվում, որ լուսանկարը բացակայում է էլեկտրոնային բազայում, դա նշանակում է, որ պետք է կրկնակի ուշադիր լինել՝ թող երկու վստահված անձ մոտենան, ստուգեն այդ մարդու անձնագիրը: Մենք ի լրումն գործող կարգի ենք առաջարկում դա: Չկա, չկա: Սա մեր երկրի իրավիճակն է:
Մոնիտորի վրա կերևա հատուկ նշում, որը կնշանակի, որ պետք է վստահված անձինք ուշադիր լինեն»:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրացուցակները չպետք է հրապարակվեն, բայց նաև չպետք է լինեն բացարձակ գաղտնի. Դավիթ Հարությունյան
- Արմեն Ռուստամյան. Պետք է գտնվեն ընտրացուցակները հրապարակելու արգելքը շրջանցելու ձևերը
- Վենետիկի փորձագետները մեզ ասել են, որ ընտրացուցակների հրապարակման մեջ խնդիր չկա. Հովհաննես Մարգարյան
- ՍԴ որոշումը չի արգելում հրապարակել ընտրացուցակները. Սահմանադրագետ
- Ստորագրված ընտրացուցակները Հայաստանում երբեք հասանելի չեն եղել. Արտակ Զեյնալյան
- Ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները պաշտոնապես չեն հրապարակվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան