
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է բաց թողել դեպի Ճապոնական ծով
Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է բաց թողել: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով Հարավային Կորեայի իշխանություններին:
Նշենք, որ մի քանի օր առաջ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարգադրել է շարունակել միջուկային և բալիստիկ հրթիռների փորձարկումները: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն, հրթիռը բաց է թողնվել երկրի հարավ-արևմտյան շրջանից, տեղական ժամանակով 5:55 րոպեին և սլացել է մոտ 800 կլիոմետր:
Նշենք, ՄԱԿ ԱԽ-ն էլ ավելի էր սաստկացրել Փհենյանի նկատմամբ պատժամիջոցները: Ավելի կոշտ պատժամիջոցներ էր սահմանել նաև ԱՄՆ-ը: