Վենետիկի փորձագետները մեզ ասել են, որ ընտրացուցակների հրապարակման մեջ խնդիր չկա. Հովհաննես Մարգարյան
Վենետիկի հանձնաժողովի փորձագետները Հայկական Վերածնունդ/«Օրինաց երկիր» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել են, որ քվեարկված ընտրացուցակների հրապարակման մեջ «ոչ մի խնդիր չկա»: Այդ մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:
«Մեզ ասել են, որ ընտրացուցակների հրապարակման մեջ ոչ մի խնդիր չկա: Հակառակը իրենք ասացին նաև, որ շատ երկրներում են հրապարակում ընտրացուցակները», -հավելեց Մարգարյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե իշխանությունները ստո՞ւմ են հայտարարելով, թե Վենետիկի հանձնաժողովը դեմ է ընտրացուցակների հրապարակմանը, Մարգարյանը պատասխանեց, որ իրենք ծանոթ չեն ՎՀ փորձագետների նախկին հայտարարություններին, հետևաբար ճշգրիտ ոչինչ չի կարող ասել:
«Մենք համոզվեցինք, որ ընտրացուցակների հրապարակումը կբացառի կրկնաքվեարկությունը: Էս որ ասում են, թե էլեկտրոնային համակարգ են ներդնում, դա հեքիաթ է», -հայտարարեց Մարգարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան