
«Նաիրիտ»-ի աշխատակից. Գործարանն ուզում են մասնատել
«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները հրավիրվել են էներգետիկայի ու բնական պաշարների նախարարություն:
Գործարանի նախկին աշխատակից և համակարգող խմբի անդամ Շավարշ Զարգարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ այսօր առավոտյան իրենց զանգահարել են նախարարությունից, հայտնել, որ երկուշաբթի նիստ է կայանալու, հրավիրել են մասնակցելու: Մանրամասների չի տիրապետում:
«Մեր հիմնական պահանջը «Նաիրիտ»-ի վերագործարկումն է: Այսօր խոսակցություններ կան, որ գործարանը ուզում են մասնատել»,-ասաց նա:
Թե ում միջև են ցանկանում բաժանել գործարանը՝ տեսանյութում: