Նախնական տվյալներ՝ ցրտահարության հետևանքների մասին
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հրապարակել է նախնական տեղեկություններ հանրապետության տարածքում 2016թ մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարության հետևանքների մասին:
Մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարությունների հետևանքները պարզելու նպատակով ծիրանենու այգիներում կատարված օպերատիվ ուսումնասիրությունների և նախնական դիտարկումների արդյունքում արձանագրվել է հետևյալ իրավիճակը:
Արարատի մարզ
Արարատի տարածաշրջան - նկատելի վնասներ չեն դիտվել, որոշ համայնքներում առկա է թույլ կամ մասնակի վնասվածություն
Արտաշատի տարածաշրջան - առկա է մասնակի վնասվածություն, առանձին համայնքներում` ուժեղ վնասվածություն
Մասիսի տարածաշրջան - մասնակի վնասվածություն, իսկ «Զվարթնոց» օդանավակայանին հարակից համայնքներում՝ (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում) ուժեղ վնասվածություն:
Արմավիրի մարզ
Էջմիածնի տարածաշրջան - ուժեղ վնասվածություն (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում):
Արմավիրի տարածաշրջան – ուժեղ վնասվածություն:
Բաղրամյանի տարածաշրջանի ներքին հատվածներ – ուժեղ վնասվածություն:
Վայոց Ձորի մարզ
Եղեգնաձորի տարածաշրջան – Արենի գյուղում ուժեղ վնասվածություն, Ռինդում` մասնակի, մնացած համայնքներում՝ թույլ վնասվածություն:
Վայքի տարածաշրջան – հիմնականում վնասներ չեն գրանցվել:
Սյունիքի մարզ
Մեղրու տարածաշրջան – գրանցվել են դրական ջերմաստիճաններ, վնասներ չկան:
Տավուշի մարզ – էական վնասներ չեն արձանագրվել:
«Ցրտահարության հետևանքով ծիրանենու այգիների վնասվածության և բերքի կորուստների վերաբերյալ ամբողջական և առավել ճշգրիտ տեղեկություններ հնարավոր կլինի ստանալ մեկշաբաթյա ժամկետում:
Նկատի ունենալով, որ Արարատյան դաշտում, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի հովտային գոտիներում մարտի 19-ի գիշերը օդում հնարավոր է -2...-5 աստիճան, գետնի մակերևույթին` -3... -6 աստիճան ցուրտ, ուստի հետագա օրերի ընթացքում չի բացառվում իրավիճակի փոփոխություն, որի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-հայտնում են նախարարությունից:
Հարակից հրապարակումներ`
- Գյուղացիները սպասում են արևի բացվելուն՝ վնասները հասկանալու համար
- Ցրտահարության հետևանքով հնարավոր կորուստները մեղմելու նպատակով վարչապետը հանձնարարել է ջուր մատակարարել բոլոր հողօգտագործողներին
- Սերգո Կարապետյանը՝ ցրտահարության մասին
- Սուրենյան. Արարատյան դաշտում գրանցվել են ցրտահարություններ
- Որ ժամերից է պետք ծխահարել այգիները՝ ցրտահարության վտանգը մեղմացնելու համար
- Մարտի 17-19-ին հովտային հատվածներում ակնկալվում է ցրտահարություն. Սուրենյան
- Ուշադրություն. Այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս
- Փոխնախարար. Մինչև ապրիլի 25-ը ցրտահարության վտանգը պահպանվում է