Բոնդարչուկն ամուսնալուծվում է 25 տարի կնոջ հետ ապրելուց հետո
Ռուս ռեժիսոր և դրեասան Ֆյոդոր Բոնդարչուկը կնոջ՝ Սվետլանայի հետ 25 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվում է:
«Սիրով և երախտագիտությամբ լի միմյանց նկատմամբ ապրած տարիների համար ու նախկինի նման մնալով մտերիմ, պահպանելով փոխադարձ հարգանքն ու սերը մեր հարազատների նկատմամբ, մենք՝ Ֆյոդոր և Սվետլանա Բոնդարչուկներս հայտարարում ենք, որ որոշել ենք ամուսնալուծվել», -ասված է զույգի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, գրում է Hello.ru-ն:
Զույգերը ասել են նաև, որ միասին անցկացված ժամանակ շատ լավն էր և այժմ նրանց ճանապարհները բաժանվել են ու դա պատճառ չէ տարաձայնությունների, վեճի, հակասությունների կամ նեղվածության:
Ըստ Բոնդարչուկի, նրանք դադարել են լինել զույգ, բայց մնում են ընկերներ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում