Դոնի Ռոստովում կործանվել է Boeing ուղևորատար ինքնաթիռ
Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր տեղի ժամանակով 03։40-ին վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը: Ինքնաթիռում եղել է 55 ուղևոր, անձնակազմի 6 անդամ: Բոլորը զոհվել են: Այս մասին հայտնում է Գազետա.ռու կայքը:
Ռիա նովոստին հայտնում է, որ Դուբայից Դոնի Ռոստով ժամանած ինքնաթիռը վթարի է ենթարկվել հենց վայէջքի ժամանակ: Տրանսպորտի նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով, ինքնաթիռը կործանվել է վայէջք կատարելու երկրորդ փորձի ժամանակ՝ թռիչքուղուց 50-100 հեռավորության վրա: Գետնին հասնելուն պես ինքնաթիռը պայթել է:
Նախնական տվյալներով, ուղևորների մեծ մասը եղել են ՌԴ քաղաքացիներ, 5 հոգի այլ երկրների քաղաքացիներ: Անձնակազմի անդամները եղել են օտարազգի:
Lifenews.ru կայքը հրապարակել է զոհվածների նախնական ցուցակը:
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության խմբերն ու քննիչները: Ինքնաթիռի կործանման փաստով հարուցվել է քրեական գործ:
Fly Dubai ավիաընկերությունից հայտնել են, որ պարզում են դեպքի մանրամասները:
rg.ru կայքը գրում է, որ փորձագետներն ինքնաթիռի կործանման երեք հիմնական վարկած են առաջ քաշել՝ եղանակային վատ պայմաններ, անձնակազմի սխալ և հնարավոր է սարքավորումների խափանում: