Թայլանդում բացվելու է Դմիտրի Մեդվեդևի լուսանկարների ցուցահանդեսը
Բանգկոկի մշակութային կենտրոններից մեկում մարտի 23-27-ն անցակցվելու է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի լուսանկարների ցուցահանդեսը: Այս մասին գրում է Նյուզու.քոմ կայքը:
Թայլանդում ՌԴ դեսպանը նշել է, որ ցուցահանդեսը կարևոր իրադարձություն է, որը կծառայի Թայլանդում Ռուսաստանի դրական իմիջի ամրապնդմանը:
«Ինչպես սպասվում է, ցուցահանդեսի բացմանը ներկա են լինելու արքայադուստր Մահի Չակրի Սիրինդոնը, կառավարության անդամներ, Թալյանդի թագավորության մշակութային և գործարար շրջանակներից ներկայացուցիչներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դ.Մեդվեդևի լուսանկարները, որոնք նա արել է ՌԴ և այլ երկրներ այցերի ժամանակ, ներկայացվել են նաև Հարավային Չինաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում