Ղազախստանում օրենքով թույլատրել են մանկապիղծներին քիմիական ստերջացման ենթարկել
Ղազախստանում օրենքով թույլատրել են քիմիական ստերջացումը: Ղազախական լրատվամիջոցների հաղորդմամբ, փոփոխություններ են կատարվել քրեական օրենսգրքում, ինչի արդյունքում փոխվել են մի քանի պատժատեսակներ: Առավել խստացվել են սեռական անձեռնմխելիության, հատկապես մանկապղծության դեմ ուղղված հանցագործությունների համար նախատեսված պատիժները:
«Ներմուծվել է նաև բժշկական բնութի պատժամիջոց՝ քիմիական ստերջացման տեսքով»,-լրատվամիջոցի հետ զրույցում ասել է այդ երկրի օրենսդիր մարմնի սոցիալ-մշակութային զարգացման հարցերի հանձնաժողովի անդամ Թոլեուբեք Մուկաշևը, ավելացնելով, որ խորհրդարանն ընդունել է օրինագիծը:
Նշվում է, որ խոսքը մեկանգամյա ներարկման մասին է:
«Քիմիական ստերջացումը ժամանակավոր բնույթ ունի, այն անհրաժեշռտ միջոցառում է սեքսուալ բռնություն կատարած անձի զգուշացման համար: Խոսքը մեկանգամյա ներարկման մասին է: Դա չի նշանակում, որ ստերջացումից հետո մարդը ողջ կյանքում այդպես էլ կմնա: Ամենևին ոչ: Դա կարող է կատարվել միայն դատարանի որոշմամբ: Փոփոխությունները քննարկվել են, ու եթե մենք այդպիսով կարողանանք գոնե մեկ երեխայի կյանք փրկենք, կարծում եմ, արժե այդ քայլին գնալ: Դա ամենևին նորմալ բան չէ, դրանք հոգեկան խանգարում ունեցող մարդիկ են: Մենք պետք է ամեն ինչ անենք հանուն երեխաների պաշտպանության: Աշխարհում նման պրակտիկա կա և մենք էլ պետք է պայքարենք դրա դեմ»,-ասել է Սենատի անդամներից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան