Թուրքական լրատվամիջոցներին արգելել են Ստամբուլի ահաբեկչության մասին մանրամասներ հրապարակել
Թուրքիայի իշխանությունները սահմանափակել են Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության լուսաբանումները: «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, Թուրքիայի հեռուստատեսության ու ռադիոյի բարձրագույն խորհուրդն արգելել է դեպքի վայրից ուղիղ եթերի հեռարձակումը: Արգելել են ցուցադրել նաև զոհերի մարմինները:
Լրատվամիջոցը նշում է, որ նման սահմանփակումներ Թուրքիայում կիրառվեցին նաև Անկարայում տեղի ունեցած պայթյունից հետո: Այդ ժամանակ օգտատերերին արգելեցին սոցցանցերում լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակել:
Հիշեցնենք, այսօր Ստամբուլի մարդաշատ փողոցներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Նախնական տվյալներով, պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: