Հայաստանում գազը կարող է էժանանալ 15-20 տոկոսով. «168 Ժամ»
«Գազային բանակցությունները Հայաստանի համար դրական հետևանքներ կունենան, քանի որ գազի գինն էլ ավելի կնվազի Հայաստանցի համար՝ պայմանավորված նավթի գներով: Իմ հաշվարկներով՝ այդ իջեցումը կկազմի մոտավորապես 15-20 %, հաշվի առնելով նավթի գների անկումը: Սակայն կարևոր է նաև հասկանալ, թե ինչպես է գազի գինը փոխվում սահմանին»,- «168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով գազի գնի վերանայման հարցով ընթացող հայ-ռուսական բանակցություններին:
Նրա համոզմամբ՝ Սարգսյան-Պուտին հանդիպմանն այս հարցը ևս քննարկվել է: Հարցին, թե Դմիտրի Մեդվեդևի՝ ապրիլին սպասվող այցի ժամանակ որոշակիություն կմտնի՞ այս հարցում, Սիմոնովը պատասխանել է, որ չի կարելի բացառել:
«Այցի օրակարգին ծանոթ չեմ, բայց վստահ եմ, որ վարչապետները չեն շրջանցի այս հարցը, քանի որ բանակցություններն ընթացքի մեջ են»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան