«Կինը՝ որպես արվեստի և նորաձևության հավերժ ոգեշնչման աղբյուր» ցուցահանդես՝ «ԼաԳալլերիա»-ում
Կանանց մեծարելու հերթական նախաձեռնությունը կանանց մեկամսյակի շրջանակում. նախօրեին «ԼաԳալլերիա» խանութ-սրահում բացվեց «Կինը՝ որպես արվեստի և նորաձևության հավերժ ոգեշնչման աղբյուր» խորագրով հայ ժամանակակից արվեստագետների աշխատանքների ցուցադրությունը: Ցուցահանդեսը կազմակերպվել էր «ԼաԳալլերիա» հագուստի խանութի և «Անտիկյան Գալլերի» ցուցասրահի համատեղ ջանքերով:
Ցուցահանդեսում ներկայացված են ժամանակակից հայ վեց արվեստագետի՝ Թենի Վարդանյանի, Սարգիս Համալբաշյանի, Արշակ Սարգսյանի, Արտակ Սարգսյանի, Արա Ալեքյանի և Մարինա Դիլանյանի աշխատանքները, ինչպես նաև իտալացի արվեստագետ Բրունո Բրունիի՝ կանանց շարքը:
«Շատ հետաքրքիր, ոչ ստանդարտ նախաձեռնություն է, որը ողջունվեց ժամանակակից արվեստագետների կողմից: Մեզ համախմբեց կանանց մեկամսյակը՝ համատեղ ներկայացնելու կնոջը՝ որպես արվեստի և նորաձևության հավերժ ոգեշնչման աղբյուր, մուսա և նորաձևության, և արվեստի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Անտիկյան Գալլերի» ցուցասրահի ղեկավար Արմինե Անտիկյանը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ:
Նշենք, որ ցուցադրությունը կտևի մինչև ապրիլի 7-ը: Մուտքն անվճար է:
Մանրամասները՝ տեսանյութում: