Հենրիխ Մխիթարյան. «Այս կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է»
Դորտմունդյան «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի բացառել, որ ամառային տրանսֆերային պատուհանի շրջանում կարող է տեղափոխվել «Յուվենթուս», բայց միևնույն ժամանակ նշել է, որ երջանիկ է իր այժմյան թիմում:
«Ընթացիկ մրցաշրջանը հիանալի է դասավորվում, և ես ինձ լիովին նվիրում եմ հրաշալի «Բորուսիային»: Դորտմունդում երջանիկ եմ, սակայն ֆուտբոլում շատ բան կարող է փոխվել հաշվված օրերի ընթացքում:
«Յուվենթուս» տեղափոխությա՞ն մասին: Այս կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է: Հենց այդ պատճառով աշխատում եմ ոչինչ չասել կոնկրետ թիմերի մասին: Ամռանն ամեն ինչ պարզ կլինի, այդ ժամանակ էլ կտեսնենք:
Ազգային առաջնությունների շարքում նախապատվություն չունեմ: Պրիմերան, Անգլիայի Պրեմիեր լիգան, «A» սերիան աշխարհի լավագույն առաջնություններն են: Գլխավորն առաջնությունը չէ, այլ թիմը, որը ֆուտբոլիստին հնարավորություն է տալիս լիովին իրացնել իր ներուժը»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է «Gazetta dello Sport»-ը: