ԼՂՀ-ն պատրաստ է հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը. ՊՆ
ԼՂՀ ՊՆ-ն ողջունում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը: Այս մասին հայտում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
«Նշում ենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակը զինված դիմակայության ամբողջ ընթացքում մշտապես իրականացրել է վստահության ամրապնդմանը և լարվածության միակողմանի թուլացմանն ուղղված քայլեր և պատրաստ է հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը նաև ԵԱՀԿ գործող նախագաի անձնական ներկայացուցչի նշած ժամանակահատվածում: Միաժամանակ ակնկալվում էր՝ Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ գտնել հրադադարը պահպանելու և սադրանքների չգնալու մասին հստակ պատրաստակամության հայտարարություն»,- նշված է ԼՂՀ Պն հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը հայտարարություն է տարածել մարտի 17-ին շփման գծում անցկացված դիտարկման ադյունքներով, որտեղ կողմերին կոչ էր արել Զատիկի և Նովրուզի տոներին ընդառաջ հավատարիմ մնալ հրադադարի պահպանմանն ու զերծ մնալ շփման գծում և սահմանային հատվածում լարվածության աճ հրահրող ցանկացած գործողությունից:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԶՈւ-ն պատրաստ է խստորեն պահպանել հրադադար ՀՀ սահմաններում. ՊՆ -ն արձագանքել է Կասպրշիկին
- Անջեյ Կասպրշիկը Զատիկի և Նովրուզի տոներին ընդառաջ հորդորում է հետևել հրադադարի պահպանմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան