Ռոյթերս. Հռոմի պապը Հայաստան կայցելի հունիսի վերջին
Վատիկանը հայտարարել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կայցելի Հայաստան մի քանի օրով, հավանաբար, հունիսի վերջին, սակայն ճշգրիտ օրը դեռևս չի սահմանվել: Այս մասին հաղորդում է Ռոյթերս գործակալությունը, վկայակոչելով Վատիկանի խոսնակի հայտարարությունը։
Գործակալությունը նշում է, թե Պապի ծրագրված ուղևորությունը կարող է բարկացնել Թուրքիային, հաշվի առնելով մեկ տարի առաջ պապ Ֆրանցիսկոսի` Հայող Ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունները, ինչն ավարտվեց Թուրքիայի և Վատիկանի միջև դիվանագիտական սկանդալով և թուրք դեսպանի հետկանչով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան