ԱԳՆ. Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թվում հայեր չկան
Դոնի Ռոստովում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների նախնական ցանկում հայկական անուններ չկան։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Ցավակցում ենք զոհերի հարազատներին և մերձավորներին»,-նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին, տեղական ժամանակով ժամը 04.42-ին Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանի տարածքում ինքնաթիռ Բոինգ 737-800 ինքնաթիռը № 981 չվերթն իրականացնելիս կործանվել է:
Ըստ նախնական տվյալների ինքնաթիռում գտնվել է 62 մարդ (55 ուղևոր և անձնակազմի 7 անդամներ): Վթարի հետևանքով ինքնաթիռի բոլոր անադամները զոհվել են:
Կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ օպերատիվ հերթապահի օգնականի հետ, ով հայտնել է, որ զոհվածների թվում հայեր չկան: